Հաղթանակ՝ անարդարության և իշխանազավթման դեմ

31/3/2025 17:57

«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Փարաքար համայնքի ավագանու ընտրություններում «Միասնություն» դաշինքը («Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցություններ) ստացել է 6508 ձայն՝ ընտրողների 57%-ը։ Ունենալով ավագանու անդամների մեծամասնությունը` օրենքի ուժով «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Վալոդյա Գրիգորյանը համարվում է Փարաքար համայնքի ընտրված ղեկավար։ Այս հաղթանակը մեր թիմի երեք տարվա պայքարի արդյունք է՝ անարդարության և իշխանազավթման դեմ։ Վստահեցնում ենք, որ Փարաքար համայնքը կառավարվելու է արդարության, թափանցիկության սկզբունքների հիման վրա՝ հիմքում ունենալով յուրաքանչյուր բնակչի և համայնքի միասնական շահը»: