Ղարաբաղը ձեր տարածքն է. Գերմանիայի նախագահը՝ Ալիևին

2/4/2025 13:05

Հուսով եմ՝ շուտով ականատես կլինենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, և Հարավային Կովկասում կլինի շատ տևական խաղաղություն. այս մասին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո ասել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը: «Մենք հասկանում ենք, որ փոխադարձ վստահությունը վերականգնելու համար ժամանակ և ջանքեր է պահանջվում: Սա շատ երկար գործընթաց է»,- ասել է Գերմանիայի նախագահը: Նա նաև ասել է, «Ղարաբաղն Ադրբեջանի տարածքն է», և դա պաշտոնական Բեռլինի ուղիղ ու հստակ դիրքորոշումն է։ «Մենք միշտ ասել ենք, որ դա ձեր տարածքն է, և այսօր մենք հաստատում ենք Գերմանիայի այս ուղիղ և հստակ դիրքորոշումը»,- ասել է Շտայնմայերը: Նախօրեին հաղորդվել էր, որ Գերմանիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Դյորտե Դինգերը ներողություն է խնդրել Ադրբեջանից՝ նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի պաշտոնական սոցցանցային էջում օկուպացված Արցախի Հանրապետության դրոշի լուսանկարի հրապարակման և արցախցիների թեմային անդրադարձի համար: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: «Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքով պատկանում է Ադրբեջանին, բայց այնտեղ հիմնականում հայեր են ապրել»,- երեկվա հրապարակման մեջ գրել էր նախագահը՝ կցելով Արցախի պետական դրոշը: