ՔՊ-ն ստացավ այն պատասխանը, որին արժանի էր
4/4/2025 18:17

Շնորհավորում եմ բոլորիս: Գյումրիում և Փարաքարում ՔՊ-ն ստացավ այն պատասխանը, որին արժանի էր,- «Իմ հզոր համայնք» կուսակցության Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանն է գրել.
«Գյումրիում ընդդիմությունը ոչ մեկին թույլ չտվեց «պղտորել ջրերը»:
Շնորհակալ եմ մյուս երեք ընդդիմադիր թեկնածուներին: Ամենակարևորը մենք բոլորս ցույց տվեցինք, որ կարող ենք առաջնորդվել ՀԱՆՈՒՆԻ համար: Շնորհավոր, սիրելի գյումրեցիներ:
Առջևում բաղձալի հաղթանակներն են»,- գրել է նա: