Ակնկալելի էր. Վարդան Ղուկասյան

4/4/2025 18:25

Ակնկալելի էր, որովհետև ով ճիշտ է պահում իրեն, ով ապրած ունի, պիտի էսպես պահեր, որովհետև ընդդիմության ձայներն էին սա, ուրիշ ձայներ չեն, այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասել է Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով Մարտուն Գրիգորյանի որոշմանը: - Ինչպե՞ս կմեկնաբանեք Մարտուն Գրիգորյանի հայտարարությունը։ - Ինքն իր քայլն է արել, իր խոսքն է ասել: Այնտեղ ամեն ինչ գրված է: Մնացածը` կապրենք, կտեսնենք, թե ինչ սկզբունքով կաշխատենք, ոնց կանենք: - Կարծում եք՝ կստացվի՞ միասին աշխատել։ - Կարծում եմ․ ամեն ինչ կտեսնեք, ժողովրդի աչքի առջև կլինի՝ ով ինչ կքվեարկի, ինչ հարց կբարձրացնի։ Թափանցիկությունն ամենաբարձր սանդղակների վրա է լինելու: - Ձեզ համար սպասելի՞ էր իր այս որոշումը։ - Իհարկե, սպասում էի, հուսով էի, որ որոշումը դրական պետք է լիներ։ Այո, ակնկալելի էր, որովհետև ով ճիշտ է պահում իրեն, ով ապրած ունի, պիտի էսպես պահեր, որովհետև ընդդիմության ձայներն էին սա, ուրիշ ձայներ չեն: - Խոսվում էր, որ Դուք հակասություններ ունեք իրար մեջ, կոնֆլիկտ կա․ ինչպե՞ս եք միասին աշխատելու։ - Ես ոչ մեկի հետ հակադրություններ չունեմ․ եթե որևէ մեկն ունի, չգիտեմ։ Ես չունեմ: - Մարտուն Գրիգորյանը իր հայտարարության մեջ նշել է, որ Դուք, որպես թեկնածու, խոցելի եք, քանի որ քրեական գործեր կան Ձեր վրա: Համաձայն չե՞ք նրա հետ։ - Չկա այդպիսի բան, այդ քրեական գործերը սարքովի բան են։ Հայաստանի 50%-ն, ուրեմն, քրեական գործերի տակ է: