ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ է նշանակվել

4/4/2025 18:26

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Պարույր Հովհաննիսյանին Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Պարույր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք)»,- նշված է հրամանագրում։