Դադարեցնելով 50 հազարները՝ հայտնվելու ենք փողոցներում

18/4/2025 15:11

Դուք տեղյակ եք, որ ՀՀ բռնի տեղահանվելուց հետո սոցիալական բոլոր հարցերի պատասխանատվությունն իր վրա վերցրել է ՀՀ կառավարությունը, և մենք հնարավորություն չունենք որևէ ձևով ազդելու այդ որոշումների վրա,- այս մասին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն է հայտարարել՝ Արցախի ներկայացուցչության մոտ ակցիա իրականացնող արցախցիներին: «Մեր բոլոր հնարավորությունները մենք օգտագործել ենք հասցնելու, որ ժողովուրդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և դադարեցնելով այս 50 հազարները նաև հայտնվելու ենք փողոցներում: Այդ նպատակով նաև մենք համագործակցում ենք վերջին հանրահավաքի ընթացքում լիազորություն ստացած Արցախի իրավունքները պաշտպանելու այդ ստեղծված խմբի հետ: Մենք բազմիցս հանդիպումներ ենք ունեցել և կոորդինացնում ենք մեր աշխատանքը: Սպասել մեզնից, որ կկարողանանք ինչ-որ ձև ազդել ՀՀ իշխանությունների վրա, բացի հանրային ճնշումներից ես չեմ տեսնում: Ես էլ եմ կիսում ձեր մտահոգությունը՝ մենք, այո, ունենք սոցիալական հարցերը լուծելու այդ խնդիրը, բայց դրա հնարավորությունը չունենք»,- ասել է Արցախի նախագահը: