Փողոցում հայտնաբերվել է կնոջ դի

18/4/2025 18:46

Այսօր՝ ապրիլի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ Դավիթաշեն 3-րդ փողոցից դեպի Տիգրան Պետրոսյան տանող ճանապարհահատվածում կնոջ դի կա: Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 61-ամյա Ռուզաննա Ղ.-ն է: Դեպքի փաստով «սպանություն» (հանկածամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է մահացածի բնակության վայրը: