Խնածախում ինտենսիվ կրակոցներ են լսվել

18/4/2025 19:23

Սյունիքի մարզի սահմանամերձ Խնածախ գյուղում անցած գիշեր կրկին կրակոցների ձայներ են լսվել։ Խնածախի բնակիչներից մեկը մեկը NEWS.am-ին պատմել է, որ վերջին շրջանում կրակոցներն ավելի ինտենսիվ են եւ ավելի հաճախակի։ «Բավականին երկար կրակոցներ են եղել, ավելի ինտենսիվ են կրակել»,– հայտնել է նա։ Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել էր գյուղի մշակույթի տունը: Տուժածներ չկան: ՀՀ ՊՆ–ն Ադրբեջանական կողմին կոչ էր արել հետաքննել Խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։