Գալեյանն ապօրինի անազատության մեջ է
18/4/2025 19:41

Գարիկ Գալեյանն այժմ ապօրինի անազատության մեջ է:
Այս մասին հայտնել է Գալեյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը․
«Գարիկ Գալեյանն այժմ ապօրինի անազատության մեջ է:
Հայտնում եմ հանրությանը, որ 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված զինվորի հայր, իմ պաշտպանյալ Գարիկ Գալեյանն այս պահին գտնվում է ապօրինի տնային կալանքի տակ։
Առաջին ատյանի դատավճով (դատավոր՝ Մասիս Մելքոնյան) Գարիկ Գալեյանի նկատմամբ կիրառվել է ԵՐԵՔ ԱՄԻՍ ԺԱՄԿԵՏՈՎ տնային կալանք, որի ժամկետն ավարտվել է այսօր՝ ապրիլի 18-ին, ժամը 00:00-ին։ Երեկ վերաքննիչ դատարանում ընթացած դատալսումների ընթացքում Գ.Գալեյանի խափանման միջոցի հարցին առհասարակ անդրադարձ չի եղել։
Հետևաբար այլևս բացակայում է պաշտպանյալիս անազատության իրավական հիմքը, մինչդեռ նա շարունակում է մնալ տնային կալանքի տակ՝ հատուկ էլեկտրոնային միջոցի («բռասլետի») կիրառմամբ հսկողության ներքո»: