Փաշինյանն այցելել է Կիրանց

18/4/2025 23:53

Նիկոլ Փաշինյանը «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովի մասնակիցների հետ այցելել է Կիրանց: Այցի շրջանակում ներկայացվել են սահմանազատումից հետո իրականացված աշխատանքները, ծանոթացել են գործընթացից հետո բնակավայրում ստեղծված ենթակառուցվածքներին: Աշխատաժողովի մասնակիցները եղել են Կիրանցի հիմնական դպրոցում, որը կառուցվել է Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում, ծանոթացել են նաև Կառավարության ֆինանսավորմամբ 19-րդ դարի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքներին: Աշխատաժողովի մասնակիցներին ներկայացվել է, որ Կիրանցում սահմանամերձ գյուղական բնակավայրեր