Վարդան Ղուկասյանի քաղաքապետ ընտրվելով` հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը կամրապնդվի
19/4/2025 13:24

Վարդան Ղուկասյանի քաղաքապետ ընտրվելով` հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունն ավելի կամրապնդվի։ Այս մասին ասել է Գյումրիում ՌԴ հյուպատոս Իգոր Տիտովը Գյումրու նորընտիր քաղաքապետի երդմնակալությունից հետո։
«Հուսով եմ, որ խնդիրների լուծման մոտեցումներում ձեր գիտելիքներն ու ինքնուրույնությունը կդառնան մեր ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման, Գյումրու և Ռուսաստանի տարածաշրջանների համագործակցության գրավականը»,– ասաց նա:
Նա համոզմունք հայտնեց, որ Վարդան Ղուկասյանի փորձը, կառավարելու տաղանդը և կազմակերպչական ունակությունը թույլ կտան նոր ձեռքբերումների հասնել այս պատասխանատու պաշտոնում։