Վալոդյա Գրիգորյանը երդմամբ ստանձնեց Փարաքարի համայնքապետի պաշտոնը
19/4/2025 16:35

Փարաքար խոշորացված համայնքի նորընտիր ղեկավար Վալոդյա Գրիգորյանն այսօր՝ ապրիլի 19-ին, երդմամբ պաշտոնապես ստանձնեց համայնքի ղեկավարի պաշտոնը:
ՔՊ խմբակցության անդամները չմասնակցեցին նիստին:
Նշենք, որ մարտի 30-ին կայացած Փարաքարի ավագանու ընտրություններում ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - -7 մանդատ, ցուցակը գլխավորում է Լյուդվիգ Գյուլնազարյանը:
«Միասնություն» կուսակցությունների դաշինք - 12 մանդատ, ցուցակը գլխավորում է Վալոդյա Գրիգորյանը:
«Ազգային առաջընթաց» կուսակցություն - 2 մանդատ, ցուցակը գլխավորում է Դավիթ Մինասյանը: