Վլադիմիր Պուտինը Զատկի հրադադար է հայտարարել

19/4/2025 18:29

Զատկի հրադադարը կսկսի գործել այսօր՝ ժամը 18։00-ից և կտևի մինչև ապրիլի 21-ը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ն։ Այս մասին հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա կարգադրել է Զատկի զինադադարի շրջանում դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները: «Ենթադրում ենք, որ ուկրաինական կողմը կհետևի մեր օրինակին: Միևնույն ժամանակ՝ մեր զորքերը պետք է պատրաստ լինեն հետ մղելու զինադադարի հնարավոր խախտումները, հակառակորդի ցանկացած սադրիչ գործողություն»,- նշել է Պուտինը։