Ուկրաինան խախտել է զինադադարը
20/4/2025 14:11

Ուկրաինան խախտել է Զատկի զինադադարը, Ռիա Նովոստիյ հաղորդմամբ՝ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությանը։
Հատուկ զինվորական օպերացիայի զորքերի բոլոր խմբավորումները ապրիլի 19-ի ժամը 18:00-ից խստորեն պահպանել են հրադադարի ռեժիմը և մնացել նախկինում գրաված գծերում և դիրքերում։
Ըստ գերատեսչության՝ գիշերվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կիրառել են 48 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ մեկը Ղրիմի տարածքում։ Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերը 444 անգամ հրազենից և ականանետերից գնդակոծել են ռուսաստանյան զորքերի դիրքերը։
Դոնեցկի մարզի Սուխայա, Բալկա և Բոգատիր բնակավայրերում տեղի են ունեցել հարձակումներ ՌԴ ԶՈւ դիրքերի վրա, որոնք հետ են մղվել։