Եղանակ․ սպասվում են տեղումներ
20/4/2025 14:13

Երևան քաղաքում ապրիլի 20-24-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Հանրապետության տարածքում ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ:
Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։