Աղոթում եմ խաղաղության համաձայնագրի համար. Հռոմի պապ

20/4/2025 16:02

Հարավային Կովկասում երկարատև լարվածությունը պահանջում է հրատապ հաշտեցում. այս մասին Սուրբ Հարության տոնի կապակցությամբ ուղերձում ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: «Աղոթում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի և տարածաշրջանի ապաքինման համար»,- ասել է պոնտիֆիկոսը։ Այս տարի Վատիկանը Սուրբ Զատիկը նշել է առանց Հռոմի Ֆրանցիսկոս պապի, քանի որ 88-ամյա պոնտիֆիկոսը շարունակում է ապաքինվել մահացու վտանգավոր երկկողմանի թոքաբորբից։ Նրա փոխարեն Սուրբ Պետրոսի հրապարակում հազարավոր մարդկանց առջև պատարագ է մատուցել կարդինալ Անջելո Կոմաստրին՝ Սուրբ Պետրոսի բազիլիկի պաշտոնաթող ավագ քահանան: