Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն
20/4/2025 23:05

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց 109 կգ քաշայինների պայքարում Գարիկ Կարապետյանը երկրորդ անգամ նվաճեց տիտղոսը, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն է:
Գարիկ Կարապետյանը երկամարտում հավաքեց 411 կգ արդյունք (185 + 226): Սիմոն Մարտիրոսյանը երկամարտում գրանցեց 406 կգ արդյունք (180+225):
Գարիկ Կարապետյանը առաջին մոտեցմամբ չկարողացավ պոկել 180 կգ-ոց ծանրաձողը: Երկրորդ փորձով հաջողությամբ բարձրացրեց ծանրաձողը: Երրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը պատվիրեց 185 կգ, որը հաջողությամբ պոկեց Գարիկ Կարապետյանը եւ նվաճեց այս վարժության փոքր ոսկե մեդալը:
Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում մեկնարկեց 176 կգ-ով: Աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոնը հաջողությամբ պոկեց, բայց մրցավարներից մեկը քաշը չհաշվեց: Ժուրիի քննարկումից հետո Սիմոն Մարտիրոսյանի առաջին մոտեցումը չհաշվեցին: Երկրորդ մոտեցման համար Հայաստանի մարզիչները պատվիրեցին 181 կգ: Սիմոն Մարտիրոսյանը ձախողեց: Երրորդ մոտեցամբ պոկեց 181 կգ-ը: Այս վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ: