Խոշոր հրդեհ՝ Երևանում

20/4/2025 23:12

Այսօր՝ ապրիլի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:44-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածում՝ Այգեգործների 30 հասցեում, խոշոր հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 5 մարտական հաշվարկ, ինչպես նաև Երևանի հատուկ փրկարարական աշխատանքների կատարման հերթապահ խումբը, պարեկները, շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Հրշեջ-փրկարարները, վտանգելով իրենց կյանքը, մեծ դժվարությամբ էին կարողանում պայքարել կրակի տարածման դեմ, քանի որ նախ խանգարում էր ծուխը, ապա՝ քամին։ Կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի կիլոմետրից, իսկ այրվում էին կենցաղային աղբ և մեծ քանակի կուտակված անվադողեր։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով ժամանել են նաև քաղաքապետարանի և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը և ով է այդքան շատ անվադողեր կուտակել նշված վայրում, թաղապետարանի աշխատակիցները պարզում են։