Փողոցում տղամարդ է մահացել
20/4/2025 23:11

Այսօր՝ ապրիլի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:50-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սվաճյան փողոցում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է և մինչ շտապօգնության ժամանումը հանկարծամահ է եղել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բժիշկներն արձանագրել են տղամարդու մահը։ Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 65-ամյա Գրիգոր Ս.-ն է։
Դեպքի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։