Մահացել է Հռոմի պապը

21/4/2025 12:22

Կյանքի 89-րդ տարում մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը. այս մասին տեղեկացրել է կարդինալ Քեւին Ֆերելը, տեղեկացրել է AP-ը։ «Առավոտյան ժամը 7.35-ին Հռոմի եպիսկոպոս Ֆրանցիսկոսը վերադարձել է Տիրոջ տուն։ Նրա ողջ կյանքը նվիրված էր Տիրոջը եւ նրա Եկեղեցուն ծառայությանը»,- ասել է Ֆարելը հայտարարությունում։ Հիշեցնենք, որ Հռոմի պապը նախօրեին Սուրբ Հարության ուղերձում խաղաղության կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին։