«Նուբարաշեն»-ում դատապարտյալ է ինքնասպան եղել
21/4/2025 12:32

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ է ինքնասպան եղել: Այս մասին Tert.am-ին հայտնել է ՀՀ ԱՆ ՔԿԾ Հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
«Ապրիլի 20-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ, 1973թ․ ծնված Զ․Խ․-ն կատարել է ինքնասպանություն ինքնաշեն պարանով կախվելու միջոցով։
Անմիջապես կանչվել է շտապօգնություն։ Ժամանած շտապօգնության բուժանձնակազմն արձանագրել է դատապարտյալի մահը։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասել է Նավիկյանը։