Ադրբեջանի զինուժը շուրջ մեկ ժամ անդադար կրակել է

21/4/2025 12:50

Այս գիշեր ժամը 00:30-ից մինչև 01:19-ը Սյունիքի մարզի Խնածախ գյուղում անդադար կրակոցներ են լսվել: Այս մասին NEWS.am-ին հայտնել է գյուղացիներից մեկը: «Տպավորություն էր, թե պատերազմ է»,- նշել է նա: Վերջին շրջանում Ադրբեջանի զինուժը պարբերաբար կրակ է բացում Սյունիքի մարզի գյուղերի ուղղությամբ: