Ադրբեջանի քայլերի վտանգավորությունն առավել վտանգավոր դինամիկա է գրանցել

21/4/2025 15:18

Ադրբեջանը նախորդ գիշեր ակտիվորեն խախտել է հրադադարի ռեժիմը տարբեր ուղղություններով, որն առանձնացել է նրանով, որ կրակի ինտենսիվությունը նախորդ օրերի համեմատ էականորեն մեծ է եղել, ինչպես նաև` կրակահերթերն ուղղվել են նաև գյուղերի ուղղությամբ ու վնասներ պատճառել,- գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Հայաստանի իշխանության իներտ կեցվածքն ու ադրբեջանական սադրանքներն արդարացնելը, բերել է նրան, որ Ադրբեջանի քայլերի վտանգավորությունն առավել վտանգավոր դինամիկա է գրանցել: Ինչ նկատի ունեմ, երբ ասում եմ, որ իշխանությունը արդարացնում է ադրբեջանական սադրանքները: Փաշինյանի այն վարկածը, որ հրադադարի 3-4 շաբաթյա ընթացքը կարող է պայմանավորված լինել ադրբեջանական բանակում առկա կարգապահական խնդիրներով, ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական գործողությունների արդարացում»,- գրել է նա: