Սահմանազատման հանձնաժողովները շարունակում են կարծիքներ փոխանակել

21/4/2025 16:08

Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են կարծիքներ ու առաջարկներ փոխանակել սահմանազատման աշխատանքների հաջորդ փուլերի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը։ - Ի՞նչ փուլում են գտնվում սահմանազատման աշխատանքները: Արդյոք կա՞ պայմանավորվածություն Հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ: - Հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա: Կողմերն աշխատանքային կարգով շարունակում են կարծիքներ և առաջարկներ փոխանակել սահմանազատման աշխատանքների հաջորդ փուլերի կազմակերպման հարցերի վերաբերյալ: