Փաշինյանը ցավակցել է աշխարհի բոլոր հավատացյալներին
21/4/2025 16:09

Խորապես վշտացած եմ Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ. այս մասին X-ում գրել է Նիկոլ Փաշինյանը:
«Նորին Սրբության ակնառու առաջնորդությունը դեպի խաղաղ և արդար աշխարհ ունենալը չի կարող մոռացության մատնվել: Ցավակցում եմ աշխարհի բոլոր հավատացյալներին այս մեծ կորստի համար»,- նշված է գրառման մեջ։