Լալայանը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

21/4/2025 19:02

Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայանը հավասարը չունեցավ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում ավարտվող Եվրոպայի առաջնությունում եւ երկրորդ անգամ նվաճեց չեմպիոնի կոչումը: Տղամարդկանց +109 կգ քաշայինների պայքարում Լալայանը երկամարտում գրանցեց 450 կգ (210+240): Եվրոպայի կրկնակի չեմպիոնը նվաճեց այս քաշային կարգի բոլոր երեք ոսկե մեդալները: Պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ պոկեց 200 կգ: Երկրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը պատվիրեց 210 կգ, որը նույնպես պոկեց: Երրորդ մոտեցման համար պատվիրված 218 կգ-ը ձախողեց: Պոկում վարժությունից հետո Լալայանը մրցակիցներից առաջ էր 20 կգ-ով: Հրում վարժությունն աշխարհի չեմպիոնը մեկնարկեց 240 կգ-ով եւ հաջող բարձրացրեց: Երկրորդ մոտեցման համար պատվիրված 250 կգ-ը ձախողեց: Երրորդ մոտեցումից հրաժարվեց: Այս քաշային կարգում երկամարտի 415 կգ արդյունքով արծաթե մեդալակիր է էստոնացի Մարտ Սեյմը (180+235): Երկամարտի 406 կգ արդյունքով բրոնզե մեդալակիր է ուկրաինացի Բոգդան Գոզան (190+216):