Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի մի շարք փողոցներում

22/4/2025 11:17

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 23-ից կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ. Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից դեպի Կորյուն փողոց երթևեկող մեքենաների համար Աբովյան և Կորյուն փողոցների խաչմերուկում տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան կապամոնտաժվի: Հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Կապամոնտաժվի նաև Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկում՝ Մաշտոցի պողոտա - Խորենացի փողոց խաչմերուկից դեպի Ամիրյան փողոց երթևեկող մեքենաների համար տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան: