Առաձնազրույց եմ ունեցել Ադրբեջանի ԱԺ նախագահի հետ

22/4/2025 16:46

Մինչև 2018 թվականը բազմաթիվ մահեր են եղել սահմանին, բայց այլ իրավիճակ է եղել, հիմա ունենք իրավիճակ, երբ կա համաձայնեցված փաստաթուղթ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Ես նաև փոքր առաձնազրույց եմ ունեցել Ադրբեջանի Ազգային ժողովի նախագահի հետ և պետք է ասեմ՝ իմ տպավորությամբ որևիցե փակուղու մասին պետք չէ խոսել, նաև ադրբեջանական կողմին է ձեռք տալիս, որ գործընթացը հնարավորինս արագ ավարտին հասցվի, որով էլ մենք զբաղվում ենք»,- հայտարարեց Սիմոնյանը