Որդին հայտնաբերել է հոր մшրմինը
22/4/2025 17:09

Այսօր՝ ապրիլի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորի Բազում թաղամասի ավտոտնակներից մեկի մոտ տղամարդու կախված դի կա:
Shamshyan.com-ի տեղեկություններով, տեղում պարզվել է, որ Լոռու մարզի քրեական վարչությունում ստացված տեղեկությունը հավաստի է:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 77-ամյա Ֆ. Գ- ն է:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածին ավտոտնակի երկաթե հատվածից կախված վիճակում հայտնաբերել է նրա տղան: