Մհեր Գրիգորյանն ընդունել է Քրիստինա Քվինին

22/4/2025 20:03

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Հայտնում են ՀՀ կառավարությունից։ Զրուցակիցները հանդիպման ընթացքում քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, ինչպես նաև համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին, մասնավորապես՝ մտքեր են փոխանակվել տարածաշրջանում հարատև կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ հայկական կողմի ջանքերի վերաբերյալ: Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացումը: