ՀՀ արտաքին քաղաքական առաջնային անկյունաքարն եղել է Ցեղասպանության ճանաչումը

23/4/2025 10:24

2015-ի հունվարի 29-ին Սերժ Սարգսյանը դատապարտել է Թուրքիայի Հանրապետությանն ու կոչ արել ճանաչել Հայոց Ցեղասպանությունը,- ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն է գրել․ «Անժխտելի փաստ է, որ 2008-2018թթ. ՀՀ արտաքին քաղաքական առաջնային անկյունաքարն եղել Հայոց Ցեղասպանության դատապարտումն ու ճանաչումը։ Այդ տարիներին բազմաթիվ պետություններ ճանաչեցին Հայոց Ցեղասպանությունը՝ Շվեդիայի խորհրդարան/2010/, Բոլիվիայի Սենատ եւ Պատգամավորների պալատ/2014/, Հռոմի սրբազան քահանայապետ Ն.Ս.Ֆրանցիսկոսի հայտարարություն պատարագի ժամանակ/2015/, Չիլիի Պատգամավորների պալատ/2015/, Չեխիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտե /2015/, Եվրոպական խորհրդարանի բանաձեւ՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ/2015/, Ավստրիայի խորհրդարանի հայտարարություն ՝Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ/2015/, Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարություն ՝Հայոց Ցեղասպանությունը դատապարտելու վերաբերյալ/2015/, ՌԴ Պետական դումայի հայտարարություն՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ/2015/, Լյուքսեմբուրգի խորհրդարանի բանաձեւ/2015/, Բրազիլիայի Սենատի բանաձեւ/2015/, Բելգիայի Ներկայացուցիչների պալատի բանաձեւ/2015/, Պարագվայի Սենատի բանաձեւ/2015/, Կիպրոսի խորհրդարանի բանաձեւ՝ Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ/2015/, Հունաստանի խորհրդարանի հայտարարություն՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ,Գերմանիային Բունդեստագի բանաձեւ/2016/, Ֆրանսիայի Սենատ՝ Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձեւի հաստատում/2016/, Չեխիայի Ներկայացուցիչների պալատ/2017/։ Ավելին.2015-ի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Հայոց Ցեղասպանությունը դատապարտեցին ՌԴ նախագահ Վ.Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Ֆ.Օլանդը։ Իսկ 2015-ի հունվարի 29-ին Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ընդունվեց Համահայկական հռչակացիրը, որը Ծիծեռնակաբերդում ընթերցեց ՀՀ երրորդ նախագահը։ 2015-ի հունվարի 29-ին Սերժ Սարգսյանը հստակ եւ ուղիղ կոչ է անում Թուրքիային՝ ճանաչելու Հայոց Ցեղասպանությունը՝ դատապարտելով վերջինիս կողմից Հայաստանի շրջափակումը։ Սերժ Սարգսյանի կողմից ընթերցված հռչակագիրը. «Դատապարտում է Թուրքիայի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության ապօրինի շրջափակումը, միջազգային հարթակներում ցուցաբերվող հակահայկական կեցվածքը և միջպետական հարաբերությունների կարգավորման համար նախապայմանների առաջադրումը՝ դրանք գնահատելով որպես Հայոց ցեղասպանության մինչ օրս անպատիժ մնալու հետևանք»։ Իսկ հռչակաւրի 8-րդ կետը ,որն ընթերցել է Սերժ Սարգսյանը. «Կոչ է անում Թուրքիայի Հանրապետությանը՝ ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը և մարդկության դեմ իրագործված այդ սոսկալի ոճրի զոհերի հիշատակը ոգեկոչելու միջոցով առերեսվել սեփական պատմության ու հիշողության հետ՝ հրաժարվելով կեղծարարության, անհերքելի իրողության ժխտման և հարաբերականացման քաղաքականությունից»։ Եզրակացություն: Նախագահ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական կարեւորագույն անկյունաքարն է հանդիսացել Հայոց Ցեղասպանության դատապարտումը։ Նրա կառավարման շրջանում Կիպրոսն ու Ֆրանսիան նույնիսկ քրեականացրել են Հայոց Ցեղասպանության ժխտումը։ Սերժ Սարգսյանը 2015-ին հրապարակային դատապարտել է Թուրքիայի ՀՀ-ն բլոկադայի ենթարկելու քայլերն ու կոչ է արել Թուրքիայի ղեկավարությանը ճանաչել ու դատապարտել Հայոց Ցեղասպանությունը։ Հ.Գ. Ահա այսպես փաստարկված պետք է ճշմարտությամբ մերկացնենք մեր դեմ ուղղված սուտն ու կեղծիքը»,- գրել է նա։