Ժամանակ առ ժամանակ կդիտվեն ամպրոպային բնույթի անձրևներ

23/4/2025 12:23

Ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված երեկ հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ անձրևներ։ Այս մասին իր էջում գրել է ՇՄՆ Հիդրոօոդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազինյանը: «Արարատյան դաշտի առանձին հատվածներում թափվել են ամսական նորմայի 50-60 %-ի չափ տեղումներ։ Այսօր ցերեկը և առաջիկա գիշերը ցիկլոնի ազդեցությունը Հայաստանի ողջ տարածքում կպահպանվի, ինչի արդյունքում Երևան քաղաքում և բոլոր մարզերում ժամանակ առ ժամանակ կդիտվեն ամպրոպային բնույթի անձրևներ։ ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրնյանն էլ գրել է, որ ապրիլի 24-ի ցերեկը ցիկլոնը կկորցնի իր ազդեցությունը: