Ջահերով երթի երթուղին հայտնի է

23/4/2025 12:24

Այսօր ժամը 19:15-ին Հանրապետության հրապարակից կմեկնարկի ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպված ավանդական Ջահերով երթը։ Հանրապետության հրապարակում միջոցառման մեկնարկից հետո երթը կշարժվի Ամիրյան փողոցով, Մաշտոց պողոտայով, Բաղրամյան պողոտայով դեպի Կիևյան փողոց և Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ «Կոչ ենք անում բոլոր հայրենակիցներին մասնակցել ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ ընդդեմ ուրացման և հանուն մեր անժամանցելի իրավունքների պայքարի կազմակերպված ավանդական Ջահերով երթին»,- ասված է հաղորդագրության մեջ: