Փաշինյանը ցավակցություն է հայտնել
23/4/2025 12:27

Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին:
«Խորապես վշտացած եմ Փահալգամում տեղի ունեցած նողկալի ահաբեկչական հարձակումից։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքներին։ Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունը՝ իր բոլոր դրսևորումներով։
Մեր մտքերն ու աղոթքները Հնդկաստանի բարեկամ ժողովրդի հետ են»,- գրված է Փաշինյանի X-ի էջում։