Հայ մարզիկներին հրավիրել են օկուպացված Ստեփանակերտ

23/4/2025 13:02

Ադրբեջանը Հայաստանին հրավեր է ուղարկել՝ մասնակցելու սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 8-ը կայանալիք ԱՊՀ 3-րդ խաղերին, որոնք անցկացվելու են օկուպացված Ստեփանակերտում և մի շարք այլ քաղաքներում: «Հայաստանը դեռ տեղեկատվություն չի տրամադրել Ադրբեջանում կազմակերպվելիք ԱՊՀ երկրների 3-րդ խաղերին մասնակցության վերաբերյալ»,- նշել է ԱՊՀ խաղերի ազգային կազմկոմիտեի ներկայացուցիչ Այգուլ Աղաևան։ Օկուպացված Ստեփանակերտից բացի, Խաղերն անցկացվելու են Գյանջայում (Գանձակ), Եվլախում, Մինգեչևիրում, Գաբալայում, Շեքիում, Գոյգոլում։