Ստամբուլում 2 երկրաշարժ է եղել
23/4/2025 14:45

Ստամբուլում 4,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
Այս մասին հայտնում է Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը»:
Երկրաշարժը տեղի է ունեցել 7 կմ խորության վրա եւ զգացվել է Մարմարա ծովում:
Լրատվամիջոցները հայտնում են նաև երկրորդ երկրաշարժի մասին, որը տեղի է ունցել քիչ առաջ Ստամբուլի մերձակայքում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ:
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան։