Արտակարգ իրավիճակ՝ անձրևի պատճառով

23/4/2025 14:47

Այսօր՝ ապրիլի 23-ին, Երևանում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հերթական անգամ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ ժողովրդին արդեն հայտնի Բաբաջանյան փողոցից դեպի Չարբախ տանող ճանապարհահատվածի կամրջի տակ երթևեկությունը դարձել էր վարորդների համար պատուհաս: Ինչպես հայտնում է Shamsyan.com-ը՝ բազմաթիվ վարորդներ ավտոմեքենաներով չէին կարողանում անցնել, ովքեր էլ որ անցել էին, հետո իջնում ու գոյացած «լճակի» մեջ ման էին գալիս համարանիշները, քանի որ այն ընկել էր ավտոմեքենաներից, սակայն ո՛չ Երևանի քաղաքապետարանից, ո՛չ «Վեոլիա ջրից», ո՛չ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանից ոչ մի աշխատակից չներկայացավ: