Ջրհեղեղ՝ փողոցներում

23/4/2025 16:28

Երեկվանից չդադարող հորդառատ անձրևի պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի փողոցներում. երթևեկությունը կաթվածահար է եղել, իսկ գետնանցումները լցվել են ջրով: Պատճառն, ըստ մասնագետների, ջրատարների անմխիթար վիճակն է. դրանք կամ խցանված են, կամ մնացել են ասֆալտի շերտի տակ: