ՈւՂԻՂ. Ավանդական ջահերով երթը

23/4/2025 19:48

Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկել է Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների կազմակերպած ավանդական Ջահերով երթը։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս, բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն մասնակցել Ջահերով երթին որպես ջահակիր` դեպի Ծիծեռնակաբերդ տանելով մարդկության դեմ գործված հանցագործության ճանչման և դատապարտման համար մղվող պայքարը խորհդանշող ջահը: