Ջահերով երթ է անցկացվել նաև Ախալցխայում

25/4/2025 09:27

Ապրիլի 23-ին Ջավախքի «Զորի Զորյան» երիտասարդական միության նախաձեռնությամբ Ախալցխայում տեղի է ունեցել ավանդական Ջահերով երթը: Բազմաթիվ ախալցխահայեր քաղաքի կենտրոնից բարձրացել են Ախալցխայի Մարդա թաղամասի բարձրադիր եզրին վեր խոյացող և Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, որտեղ տեղի է ունեցել ամեղ նահատակների ոգեկոչման արարողություն: