Կրկին երկրաշարժ՝ Թուրքիայում

25/4/2025 12:22

Թուրքիայում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. այն գրանցվել է ժամը 07.23-ին Քութահյա նահանգում, հայտնում է Anadolu-ն: Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման նախագահության կայքի հաղորդմամբ՝ օջախը գտնվել է 8,81 կմ խորության վրա: «Քութահյա նահանգի Սիմավ շրջանում ժամը 07.23-ին տեղի ունեցած 4,5 մագնիտուդով երկրաշարժից հետո այս պահին բացասական իրավիճակ չկա»,- ասել է նահանգապետը: