Փալոունը քննադատել է Թրամփին
25/4/2025 12:24

Նախագահ Թրամփի կողմից Հայոց ցեղասպանության թույլ «ոգեկոչումը» նվեր է ժխտողականներին,- գրել է ամերիկացի կոնգրեսական Ֆրենք Փալոունը՝ անդարադառնալով այն փաստին, որ Դոնալդ Թրամփը, ի տարբերություն իր նախորդի՝ դեմոկրատ Ջո Բայդենի, ապրիլքսանչորսյան ուղերձում «ցեղասպանություն» եզրույթը չի կիրառել՝ 1915-ի իրադարձությունները որակելով որպես «Մեծ Եղեռն»:
«ԱՄՆ-ի ճանաչումը պաշտոնական է և անշրջելի, բայց ցեղասպանություն բառն օգտագործելուց նրա հրաժարումը խարխլում է ճշմարտությունը և անարգում 1915-ի զոհերի հիշատակը: Պատմությունը պահանջում է պարզություն, ոչ թե վախկոտություն»,- գրել է Փալոունը: