Շահրամանյանն այցելել է արցախցիների վրան
25/4/2025 12:33

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այցելել է արցախցիների վրան.
«Լիովին աջակցում եմ այս նախաձեռնությանը, անկախ նրանից՝ ինչ որոշում կկայացնեք»,- ասել է նա՝ վրանում արցախցիների հետ հանդիպման ընթացքում:
«Մանրամասն տեղյակ եմ իրականացվող աշխատանքներին, ձեր որոշումներին, առաջարկվող տարբերակներին։ ՀՀ կառավարության առաջրկած ծրագրերն ունեն բազմաթիվ խնդիրներ, ես ասել եմ, որ բնակարանային ծրագիրը հենց սկզբից տապալված ծրագիր է»,- նշել է Շահրամանյանը: