Հարգում ենք անցյալը. ԱՄՆ պետքարտուղար

25/4/2025 12:50

Չնայած անպատմելի կորստին՝ հայ ժողովուրդը դիմացել և հաղթել է. այսօր մենք Մեծ Եղեռնը հիշում ենք ոչ միայն սգով, այլև վճռականությամբ. այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ապրիլքսանչորսյան ուղերձում: «Մենք հարգում ենք անցյալը և անհամբեր սպասում Հայաստանի և տարածաշրջանի համար երկարատև խաղաղության, բարգավաճման և անվտանգության ուղղությամբ աշխատելուն»,-նշել է նա: