Ամոթի ապրիլի 24 էր
25/4/2025 14:44

Շատ բարդ է պարկեշտ գնահատել Հայաստանում իրավիճակը, բայց քանի-որ վերջերս էշը Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով դարձավ որպես քաղաքական տերմինաբանություն, Ադրբեջանում և Թուրքիայում էշին ոչ ավանդական եղանակով են ուզում օգտագործել, Բրյուսելից էշին ասում են «Էշ մի սատկի, գարուն կգա», Վաշինգտոնում էշը պահանջարկ չունի, Մոսկվայում էլ տրամադրությունից կախված կամ իշակ են ասում, կամ՝ «ослик»: Այս է Հայաստանի վիճակը,- այս մասին դատարանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Ամոթի ապրիլի 24 էր և՛ միջազգային ճանաչման, և՛ մեզ ներկայացնող մարդու ուղերձի, և՛ հոգեբանական իրավիճակի: Խայատառակ իրավիճակ էր: ԵՄ հանձնակատար Կայա Կալլասը գնում է Բաքու այսօր: Ավելի տխմար օր գտնել և գնալ Բաքու դժվար էր պատկերացնել: Կհիշե ՞ք՝ ԵՄ-ից ով է բարձր պաշտոնյան, որ ցավակցել է մեզ երեկ: Ոչ մեկ:
Այն դեպքում, որ Եվրամիության 17 երկրները ճանաչել են ցեղասպանությունը, իսկ Սեպայով ամրագրված է 6-րդ հոդվածով, որ կողմերը պարտավոր են ցեղասպանության հանցագործության դեմ միասնական պայքարել»,- ասել է Արմեն Աշոտյանը: