Բաքուն շարունակում է պահանջել ՀՀ Սահմանադրության փոփոխությունը

25/4/2025 14:49

Բաքվում ընդլայնված ձևաչափով հանդիպում է կայացել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասի միջև: Ի թիվս այլնի, քննարկվել է իրավիճակը տարածաշրջանում: «Բայրամովը վերահաստատել է Ադրբեջանի անսասան և սկզբունքային դիրքորոշումն առ այն, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը՝ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունների վերացման նպատակով, նախապայման է խաղաղության համաձայնագրի ստորագրման համար»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։