ԵՄ. կշարունակենք մեր ջանքերը խաղաղություն հաստատելու համար

25/4/2025 18:28

ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը։ «Մենք կշարունակենք մեր ջանքերը տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար»,- այս մասին Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քաջա Կալլասը։ Կալլասը հայտարարել է նաև ԵՄ-ի և Ադրբեջանի միջև նոր գործընկերության և համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսման մասին։