Ականի պայթյունից զինծառայող է մահացել

25/4/2025 19:24

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզում սահմանապահ զորքերի զինվոր է մահացել։ Նախնական տեղեկություններով, նա ականի վրա է պայթել։ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ զինծառայողի մահվան առթիվ քրեական վարույթ է հարուցվել: Այլ մանրամասներ պաշտոնապես չեն հաղորդվում: