Երկրաշարժ՝ Թուրքիայում

30/4/2025 12:19

Թուրքիայի ափերի մոտ 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության կայքի տեղեկատվության համաձայն՝ ժամը 08:36-ին գրանցվել է 4,4 մագնիտուդով ցնցում, որի էպիկենտրոնը Էգեյան ծովում է եղել։ Օջախը գտնվել է 14,57 կմ խորության վրա։