Նոր Նորքի թաղապետը ծեծել է Չախոյանին. «Ժողովուրդ»
30/4/2025 12:38
Նոր Նորքի թաղապետարանում քիչ առաջ ծեծկռտուք է եղել ակտիվիստ Արթուր Չախոյանի և վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր–Մարգարյանի մասնակցությամբ։
Տեսանյութը հրապարակել է
Armlur.am-ը.
Ակտիվիստ Արթուր Չախոյանը աղմուկ հանած մանկապարտեզի և խաղահրապարակի կառուցման հարցով ցանկանում էր հանդիպել թաղապետին։
Թաղապետարանի աշխատակիցներն արգելել են, Չախոյանին ասել, որ նա վիրավորել է այս շենքի բոլոր տղամարդկանց եւ պետք է պատասխան տա դրա համար.
«Արի, հանրային քննարկումն ավարտենք, հետո խոսենք առանց կամեռայի: Դու լավ տղա չես»,- ասել է աշխատակիցներից մեկը:
Չախոյանն արձագանքել է՝ «Լավ տղեն դու չես»: Այնուհետեւ ծեծկռտուք է սկսվել, որին միացավ նաև թաղապետ Տիգրան Տեր–Մարգարյանը։ Վերջինս ծեծի է ենթարկել Չախոյանին:
Ծեծի ենթարկելու վերաբերյալ տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ժամանել են թաղապետերանի շենք և բերման ենթարկել Արթուր Չախոյանին:
Ոստիկանական պաշտոնյան չի հայտնել, թե ինչու են միայն Չախոյանին բերման ենթարկում, իսկ մյուս պաշտոնյաններին՝ մասնավորապես, ծեծի մասնակից թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանին՝ ոչ։
«Մինչև վերջ գնալու եմ»,- ոստիկանական մեքենայից հայտարարել է ակտիվիստը։